Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               

«Այվազյանական փառատոնը» հետաձգվել է

«Այվազյանական փառատոնը» հետաձգվել է
02.05.2013 | 17:09

«Աղասի Այվազյան» հիմնադրամը կազմակերպում է «Այվազյանական թատերական 2-րդ փառատոնը»։ Այն նախատեսվում է անցկացնել մայիսի 3-13-ին, սակայն Ֆինանսական և այլ խնդիրների պատճառով փառատոնը հետաձգվել է, հավանաբար կմեկնարկի հունիսի 2-ին:

«Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ. այս տարի ծրագրում ներգրավված են նոր մասնակիցներ, կլինեն նոր պիեսների բեմադրություններ»,- մեզ հետ զրույցում ասաց փառատոնի հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պատասխանատու Սիրանույշ Նազլուխանյանը, նշեց նաև, որ մասնակիցների շրջանում մեծ թիվ են կազմում ուսանողական սկսնակ թատերախմբերը:
«Այվազյանական փառատոնը» նպատակ ունի Հայաստանի և Արցախի տարածքում գործող պետական և ոչ պետական թատրոնների խաղացանկում ավելացնելու ժամանակակից հայ մեծանուն դրամատուրգ Աղասի Այվազյանի պիեսների բեմադրությունները, նպաստելու այդ ստեղծագործությունների հանրահռչակմանը, այվազյանական թատերական ավանդույթների հարստացմանը:
Փառատոնի պատվավոր նախագահն է Աղասի Այվազյանի այրին` տիկին Գրետա Վերդյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ